Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է

2039

Հայաստանի վերջին՝ 2022 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են:

Հայաստանում կրոնական դավանանք ունեն 2.865.877 քաղաքացիներ, որից՝

Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ – 2.793.042 հոգի,

Կաթոլիկներ – 17.884 հոգի,

Ավետարանականներ – 15.836 հոգի,

Շարֆադինական (եզդիականություն) – 14.349 հոգի,

Ուղղափառ – 6.316 հոգի,

Եհովայի վկա – 5.282 հոգի,

Հեթանոսական – 2.132 հոգի,

Մոլոկան – 2.000 հոգի,

Նեստորական – 524 հոգի,

Մահմեդական – 515 հոգի,

Բողոքական – 280 հոգի,

Կրիշնայական – 204 հոգի,

Հուդայական – 118 հոգի,

Այլ կրոնական դավանանքի հետևորդներ – 7395 հոգի,

Հրաժարվել են պատասխանել – 49.353 հոգի:

Աղբյուրը՝ ՀՀ Վիճակագրական կոմիտե