Հացպանյանը հացադուլի մեջ էր 29 օր և 4 օր՝ ջրադուլի. 2008-ի դեկտեմբեր

1235

Երեկ՝ հունվարի 20-ին, Ֆրանսիայում 55 տարեկան հասակում, ստամոքսի քաղցկեղի հիվանդությունից, երկրային կյանքին հրաժեշտ է տվել հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։

Գուցե շատերը չեն հիշում, բայց Հացպանյանը 2008-ի դեկտեմբերին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 29 օր գտնվում էր հացադուլի և 4 օր ջրադուլի մեջ՝ այսպես բողոքելով իր դեմ հարուցված քրեական գործի դեմ: Նա պահանջում էր փոխել իր խափանման միջոցը` կալանքը, և ազատ արձակել հետընտրական զարգացումների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիր գործիչներին:

Հացպանյանը, ով 28 տարեկանում՝ 1990-ի գարնանը թողել էր Փարիզը, եկել-հաստատվել Հայաստանում, մասնակցել Արցախյան ազատամարտին, կալանքի տակ էր 2008-ի նոյեմբերի 10-ից: Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»: Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով (սուտ մատնություն):

Նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման և մնաց անազատության մեջ ուղիղ 3 տարի՝ հրաժարվելով Սերժ Սարգսյանին ներման դիմում գրել:

Բանտից մի նամակում նա գրեց. «Ես համաներումից չօգտված միակ քաղաքական բանտարկյալն եմ: 2011թ. հունիսի ինն իմ վերջին օրն է, որ պետք է բանտում մնամ. պատժի ժամկետը լրանում է: Եվ ես Սերժ Սարգսյանի կամ որևէ մեկի ներման կարիքը չունեմ: Ուզում եմ ասել՝ նույնիսկ այս դեպքում, որ մնացել է այսքան ժամանակաշրջան, իրենք շարունակում են իմ դեմ վրեժխնդիր կեցվածք»:

Կարդալ նաև՝  

«Սերժ Սարգսյանի ներման կարիքը չունեմ». քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյան` ապրիլ, 2011

https://www.aniarc.am/2018/01/21/picture-history-hatcpanian-karvajar-1993/