Ոսկեպարի եկեղեցին սահմանազատումից հետո կընկնի Հայաստան-Ադրբեջան սահմանից 17 մետր հեռավորության վրա՝ հայկական կողմում. FIP

4407

«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմանը համընկնում է 1976 թվականի Խորհրդային Միության ԳՇ համապատասխան տեղանքի՝ խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանների վերաբերյալ քարտեզին։

FIP.am-ը փորձեց հասկանալ, թե որտեղ կհայտնվեն Ոսկեպարի միջնադարյան հայկական եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատման արդյունքում։

Այսպես, 6-7-րդ դարերում կառուցված Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ԽՄ ԳՇ քարտեզով սահմանազատման դեպքում մնում է հայկական կողմում, սակայն ադրբեջանական սահմանից ընդամենը 10-20 մետր հեռավորության վրա։

Ինչպես ԳՇ քարտեզում, այնպես էլ Google Maps-ում, Կիրանցի դպրոցը տեղակայված է Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ գծով մոտ 360 մետր հեռավորության վրա։ 

Այսպիսով, Տավուշում 1976 թվականի՝ ԽՄ ԳՇ քարտեզներով սահմանազատման հետևանքով, չնայած Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը մնում են հայկական կողմում, սակայն հայտնվում են Ադրբեջանի սահմանից չնչին հեռավորության վրա։

Նանե Մանասյան