Դասական ուղղագրութեան կանոններ. է տառի գրութիւնը

1606

Նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2016/01/24/classical-orthography-part-5/

Դասական ուղղագրութեամբ բառավերջում է լսուելիս միշտ է է գրւում, ինչպէս՝

ափսէ

բազէ

գուցէ

գոնէ

թէ

գրեթէ

միթէ

եթէ

մարգարէ

կեցցէ

որևէ

որևիցէ

երբևէ

երբևիցէ

միջօրէ

Վահէ

մանրէ

Կարինէ

Մարինէ և այդպէս շարունակ:

Բառավերջում երբեք ե չի գրւում:

Բառերի մէջ է լսւում և է գրւում է գլխաւորապէս այն դէպքերում, երբ այդ է-ն կարող է հնչիւնափոխուել ու դառնալ ի, օրինակ՝

գէր – գիրանալ

գէտ – գիտելիք

դէմք – դիմագիծ

դէպք – դիպուած

դէտ – դիտել

կէզ – կիզել

զէնք – զինել

ծէս – ծիսակատարութիւն

մէջ – միջին

մէտ – միտում

կէս – կիսել

մէգ – միգապատ

յաւէտ – յաւիտեան

սէզ – սիզաւէտ

նուէր – նուիրական

վէժ – վիժել

վէմ – վիմագիր

վէպ – վիպակ

վրէժ – վրիժառու

վրէպ – վրիպել

շէկ – շիկնել

շէն – շինութիւն

քէն – քինախնդիր և այլն:

Բայց կան բառեր էլ, որոնց մէջ գրւում է է, բայց այդ է-ն չի հնչիւնափոխւում, ի չի դառնում, ինչպէս՝

աշխէտ – բաց կարմիր

հէն – աւազակ

խլէզ

կրկէս

հելլէն

պարէն

պարէտ

տէգ

քարտէզ և այլն: