Ֆրեզնոյի Հ.Մ.Ը.Մ. Սասուն մասնաճյուղի նվիրատվությամբ հիմնանորոգվել է սահմանային Կոթի գյուղի մանկապարտեզի դահլիճը

1270

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի Հ.Մ.Ը.Մ. Սասուն մասնաճյուղի նվիրատվությամբ հիմնանորոգվել է Տավուշի մարզի սահմանային Կոթի գյուղի մանկապարտեզի դահլիճը:

Կոթին 38 կիլոմետր ընդհանուր սահման ունի Ադրբեջանի Ղազախի շրջանի միանգամից մի քանի գյուղերի հետ: Հայաստանի որևէ այլ գյուղ այսքան երկար սահման Ադրբեջանի հետ չունի:

Հիմնանորագման աշխատանքներն իրականացրել են Կոթի գյուղի վարպետներն ու բանվորները: 

Կոթի գյուղն ունի մոտ 2000 բնակչություն, մանկապարտեզ է հաճախում շուրջ 50 երեխա:

Հաջողությամբ ավարտված այս ծրագրի մասին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: