Դասական ուղղագրութեան կանոններ. ու-ն վ-ի արժէքով

1604

Նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2016/01/06/httpwww-aniarc-am20160103classical-orthography-part-3/

Պէտք է յիշել նաև, որ բարդ ու ածանցաւոր բառերի մէջ եթէ երկրորդ բաղադրիչն այնպիսի բառ է, որ սկզբում ունի վ, այդ վ-ն պահպանում ենք,

ինչպէս, օրինակ, պատմավէպ բառի մէջ երկրորդ բառը վէպ-ն է, ուրեմն վ-ն պահպանում ենք,

գահավէժ-ում երկրորդ բառը վէժ-ն է (վիժել), ուրեմն վ-ն պահպանւում է,

հրավառ-ի մէջ երկրորդ բառն է վառ, ուրեմն վ-ն պահպանում ենք,

կարեվէր-ի մէջ երկրորդ բառն է վէր-ը (վէրք), ուստի վ-ն մնում է,

անվաւեր բառի մէջ ան ածանցից յետոյ վաւեր բառն է, սկզբի վ-ն պահպանում ենք,

անվերջ բառի մէջ ան-ից յետոյ վերջ բառն է, վ-ն մնում է և այլն:

                                                        Ու-ն վ-ի արժէքով

Բառերի մէջ ա, ե, է, ի, ո ձայնաւորներից առաջ, բաղաձայնից և յ կիսաձայնից յոտոյ վ լսուելիս դասական ուղղագրութեամբ ւ կամ վ չի գրւում, այլ նրանց արժէքով գրւում է ու, ինչպէս՝

հարուած

ջարդուածք

կալուածք

թուաբանութիւն

պատուական

հաշուապահ

շուար

նուազ

շուայտ

նուէր

ստուեր

նուոց

Դուին

նուաղել

սրուել

հազուադէպ

հալուել

ձուաձև

Զուարթ

Նուրադ

լեզուաբան և այլն

Տողադարձի ժամանակ առաջարկւում է ու-ի փոխարէն ւ գրել, ինչպէս թուական- թը-ւական, Դուին-Դը-ւին, բայց սա պարտադիր կանոն չէ:

Շարունակելի

Ռաֆայէլ Իշխանեան, 1991թ.