Դասական ուղղագրութեան կանոններ. ւ-ի և վ-ի գրութիւնը բաղաձայնից առաջ

1578

Նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2016/01/03/classical-orthography-part-2/

Բաղաձայնից առաջ ի և ւ տառերը բոլորովին այլ նշանակություն ունեն. նոր [աբեղյանական, այսինքն՝ Հայաստանում գործածվող]  ուղղագրութեան յու երեք տառի փոխարէն ըստ դասական ուղղագրութեան գրւում է իւ երկու տառը, ինչպէս՝

արիւն

սիւն

ալիւր

բիւր

հիւր

հիւլէ

հիւսել

կորիւն

ճիւղ

բարութիւն

ծուլութիւն

կրթութիւն

թերութիւն

հնչիւն

քաղցրութիւն

իւրաքանչիւր

իւղ

իւրացնել և այլն:

Հայերէնում էօ տառերից յետոյ երբեժեք ւ չի գրւում:

Պէտք է յիշել նաև, որ ւ տառը ո-ից յետոյ գոյացնում է ձայնաւոր հնչիւն՝ ու:

Վերն ասուեց, որ մեր ու-ն ոչ թէ մի տառ է, այլ՝ երկու: Այս պատճառով բառերի մէջ և վերջում ո տառից յետոյ լսուող վ-ն գրում ենք հէնց վ-ով և ոչ թէ ւ-ով:

Օրինակ՝ կով, գովք բառերը եթէ գրենք ւ-ով, կունենանք կու, գուք, որ բոլորովին այլ կերպ կկարդացուի: Այս պատճառով գրում ենք՝

ծով

կով

հով

սով

բովանդակութիւն

գովք

ժողովուրդ

սովորութիւն

գրքով

աչքով և այլն:

Շարունակելի

Ռաֆայէլ Իշխանեան, 1991թ.