Համաքրիստոնեական հավաք Լիբանանում

1800

Վաղը` նոյեմբերի 5-ին, Անտիոքի Ասորական մարոնիական եկեղեցու պատրիարքության պատերից ներս (Բքերքե, Լիբանան) տեղի կունենա համաքրիստոնեական հավաք` հովանավորությամբ Անտիոքի և Համայն Արևելքի մարոնի (կաթոլիկ) եկեղեցու ամենապատիվ կարդինալ Բշարա Ռայի պատրիարքի:

12015_BKERKE-f-420x269

Հավաքը կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայկական խաչքարի բացման արարողության շրջանակներում:

Հավաքին մասնակցելու են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն և քրիստոնյա համայնքների հոգևոր պետեր ու ներկայացուցիչներ, Լիբանանի պետական և քաղաքական շրջանակների բարձրաստիճան դեմքեր:

Patr.-Rai

Այս ձեռնարկի գաղափարը տվել, ոգեշնչել և խրախուսել է բարերար Սարգիս Պուտագեանը:

Sarkis-Boudakian

Բքերքեի ձեռնարկին մասնակցելու հրավեր է ստացել նաև լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

 

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն