Հոկտեմբերի 27-ը շեղեց Հայաստանի պատմության ընթացքը

1882

17 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, կատարվեց աննախադեպ ոճրագործություն:

Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը մի քանի րոպեների ընթացքում կրակահերթերով սպանեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ինչպես նաև խորհրդարանի երկու փոխնախագահներին, երեք պատգամավորների և մեկ նախարարի:

Մի քանի րոպեների ընթացքում սպանվեցին խարիզմատիկ առաջնորդներ, ովքեր տիրում էին իրական իշխանությանը:

Հոկտեմբերի 27-ը շեղեց Հայաստանի պատմության ընթացքը: