Սիրելի Նժդեհ. In Memoriam

6754

Իմ ընկերներից Արսեն Խառատյանը զանգահարեց գույժով. մահացել է մեր ընդհանուր ընկեր և բարեկամ Նժդեհ Բաղրամյանը:

Անծայրածիր Ամերիկան, որտեղ ճամփորդել եմ նաև Նժդեհի հետ, մի պահ ինձ համար դատարկ թվաց:

Նժդեհի հետ իմ առաջին ծանոթությունը եղել է 2018-ին հավանաբար: Ինքն էր գրել, որ ցանկանում է փոքր գումար ուղարկել երեխաների ֆուտբոլի համար: Նա հայկական ֆուտբոլի ամենամեծ սիրահարներից էր, հաճախ էր Կալիֆոռնիայից թռչում եվրոպական քաղաքներ և Երևան՝ մարզադաշտից դիտելու Հայաստանի ազգային հավաքականի խաղերը:

Ամերիկա այցելությունների ընթացքում ես ու Արսենը միասին ժամանակ էինք անցկացնում, գիշերում նրա հյուրընկալ հարկի տակ՝ Լա Կանյադայում:

Նժդեհը և տիկինը՝ Վալենտինան, Խորհրդային Հայաստան էին տեղափոխվել Իրանից: Մի քանի տարի Էջմիածնում բնակվելուց հետո տեղափոխվել էին Նյու Յորք, ապա Լոս Անջելես:

Նժդեհը և ընտանիքը եղել է նաև ԱՆԻ կենտրոնի աջակիցներից: Նա ԱՆԻ կենտրոնի ՊԱՏՎՈ ԽՈՐՀՐԴԻ անդամ էր և «Դովեղ» ֆուտբոլային ակումբի բարեկամներից:

Սիրելի Նժդեհ, մենք կհիշենք քեզ, մոմ կվառենք քո բարի հոգու հանգստության ու խաղաղության համար:

Թաթուլ Հակոբյան 

Լուսանկարում՝ Նժդեհ Բաղրամյանի հետ, Մարինա դել Ռեյ, 11 հունիս, 2021թ