Նախընտրական ցուցակների առաջնորդների մասնակցությամբ բանավեճ. 5 դեկտեմբերի, 2018թ

1431

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ինը կուսակցություն և երկու դաշինք։ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը նախընտրական ցուցակների առաջնորդների մասնակցությամբ կազմակերպել էր առաջին բանավեճը։

Ընտրացուցակները գլխավորում են՝ Ազգային առաջընթաց՝ Լուսինե Հարոյան, ԲՀԿ՝ Գագիկ Ծառուկյան, Իմ քայլը դաշինք՝ Նիկոլ Փաշինյան, Լուսավոր Հայաստան՝ Էդմոն Մարուքյան, ՀՅԴ՝ Արմեն Ռուստամյան, ՀՀԿ՝ Վիգեն Սարգսյան, Մենք դաշինք՝ Արամ Սարգսյան, Սասնա ծռեր՝ Վարուժան Ավետիսյան, Քաղաքացու որոշում՝ Սուրեն Սահակյան, Քրիստոնեա-ժողովրդական սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ Լևոն Շիրինյան, ՕԵԿ՝ Արթուր Բաղդասարյան։