Հորբատեղ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Եղեգնաձորի շրջան

2616

Հորբատեղ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիս-արևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից` 12 կմ։ Համայնքը սահմանակից է
Արտաբույնք, Շատին, Եղեգիս, Սալլի գյուղական համայնքներին։ Համայնքի
տարածքում գտնվող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին 11-րդ դարի կառույց է։
Տարածքում կան նաև խաչքարեր։

Հորբատեղ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 35 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 263 հոգի, բոլորը՝ թաթար, 

1886 թվական – 342 հոգի, բոլորը՝ թաթար, 

1897 թվական – 406 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ, 

1904 թվական – 592 հոգի, 

1914 թվական – 592 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 651 հոգի,

1916 թվական – 503 հոգի,

1919 թվական – դատարկ,

1922 թվական – 168 հոգի, որից 130-ը՝ հայ, 38-ը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 160 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 65-ը՝ թուրք, 95-ը՝ հայ, 

1931 թվական – 327 հոգի, որից 227-ը՝ հայ, 100-ը՝ թուրքական խումբ:

Հորբատեղը գրականության մեջ և աղբյուրներում հանդիպում է նաև Խորվատեղ անունով։ Մաս է կազմում խոշորացված Եղեգիս համայնքի, որը կազմավորվել է 2017 թվականի հունիսի 9-ին: Համայնքի կենտրոնը Շատինն է: Համայնքի մյուս բնակավայրերն են Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, ԵղեգիսԹառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղերը։

Ըստ մարզպետարանի տվյալների, Հորբատեղն ունի 283 բնակչություն, իսկ Եղեգիս համայնքն իր բոլոր գյուղերով՝ 6947 հոգի:

Հորբատեղը հայտնի է բնական գեյզերով և համարվում է տուրիստական վայր:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝