Եղեգիս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Եղեգնաձորի շրջան

1210

Եղեգիս գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից մոտ 18 կմ, մայրաքաղաք Երևանից` 135 կմ հեռավարության, ծովի մակարդակից ավելի քան 1600 մետր բարձրության վրա: Նախկինում ունեցել է Էրդափին, Ալագյոզ, Ալայազ, Մազրա Քարիմխան, իսկ ավելի վաղ՝ միջնադարում՝ Եղեգիս անունը: 1988թ. սկսված հայ-ադրբեջանական դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով, վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։

Եղեգիս գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 98 հոգի, որից 66-ը՝ հայ, 32-ը՝ իսլամ,

1873 թվական – 223 հոգի, բոլորը՝ թաթար, 

1886 թվական – 356 հոգի, բոլորը՝ թաթար, 

1897 թվական – 412 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ, 

1904 թվական – 524 հոգի, 

1914 թվական – 524 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 576 հոգի,

1916 թվական – 322 հոգի,

1919 թվական – 97 հոգի,

1922 թվական – 271 հոգի, որից 91-ը՝ հայ, 180-ը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 268 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 267-ը՝ թուրք, 1-ը՝ հայ, 

1931 թվական – 353 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Միջնադարյան Եղեգիսը Հայատասանի ամենահարուստ համայքներից է էր, 13-14
դարերում եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։ Գյուղի Սուրբ
Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին՝ ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները 13-րդ դարի կառույցներ են։ Գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է 13-րդ դարի
թվագրությամբ հրեական գերեզմանատուն։

Եղեգիսը, ըստ մարզպետարանի տվյալների, ունի 438 հոգի բնակչություն: Եղեգիսը մաս է կազմում Եղեգիս խոշորացված համայնքի, որը կազմավորվել է 2017 թվականի հունիսի 9-ին: Համայնքի կենտրոնը Շատինն է: Համայնքի մյուս բնակավայրերն են Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղերը։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝