Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքը՝ ըստ 1925 թվականի “Закавказье: статистико-экономический сборник”-ի

798

Սամվել Մելիքսեթյանի ֆեյսբուքի էջից

Եւս մի ցայտուն օրինակ «20-ականների քարտեզների» թեմայի շուրջ ու այն պնդման, որ Հայաստանի տարածքը, իբր, զգալիորեն ավելի մեծ է եղել: Իրականում նման թվերը՝ ավելի մեծ տարածք, կամ սահմանների ոչ ճշգրիտ պատկերումը՝ վաղ խորհրդային շրջանի քարտեզագետների ու գեոդեզիստների ցածր որակի արդյունք է, երբ ցարական շրջանի մասնագետների մի մասը լքել էր երկիրը կամ զրկվել պաշտոններից (ինչպես կարելի է գուշակել՝ ամենաճշգրիտ քարտեզները ռազմականներն էին, և մասնագետների մի զգալի մասը՝ այդ միջավայրից լինելով, բոլշևիկների համախոհների շարքում չէին, առնվազն), նաև նոր սահմանները ու տարածքները վատ էին ուսումնասիրված ու հաճախակի դեռ վիճելի էին (նույն 20-ականների ռազմական քարտեզները լավագույն դեքում կրկնում էին նախախորհրդային շրջանի քարտեզները, նույնը՝ արդեն ուրիշ ժամանակաշրջանի կտրվածքով, իմիջիյլոց, ճիշտ է հետորհրդային հայկական քարտեզարգության մասին, որը նույնիսկ տեխնիկական մասով դեռ զգալիորեն շարունակում է խորհարդային տարիների ավանդույթները ու գրաֆիկական լուծումները, թեև վերջին շրջանում ահռելի տեխնիկական գործիքներ կան, որով քարտեզը կարող է ավելի ինֆորմատիվ լինել և այլն):

1925 թվականի “Закавказье: статистико-экономический сборник” աշխատությունից.

Հայաստանի տարածքը նշված է 27153 քառակուսի վերստ կամ 30683 քառակուսի կիլոմետր, իսկ Նախիջևանի հանրապետության՝ 5733 քառակուսի վերստ կամ 6478 քառակուսի կիլոմետր (այսինքն՝ ներկա տարածքից մոտ 1000 քառակուսի կմ ավել): Բոլորը, ով պատկերացում ունեն երկրաչափությունից ու աշխարհագրությոնից, հասկանում են, որ 1000 քառակուսի կմ բավականին խոշոր տարածություն է, որ միաժամանակ Հայաստանի տարածությունը մեծ լիներ ու Նախիջևանի՝ պետք է գրեթե Կապանի կամ Եղեգնաձորի շրջանների չափ տարածք Սյունիքից կամ Վայոց ձորից լիներ Նախիջևանի կազմում (քանի որ Պարսկաստանի ու Թուրքիայի հետ սահմանը անցել է Արաքսով ու չէր կարող փոխվել), ինչը ուղղակի անհնար է, քանի որ այդ հատվածում նույնիսկ գյուղերի առումով լուրջ փոփոխություններ չեն եղել, ինչը կբերեր մի քանի տասնյակ քառակուսի կմ փոփոխության, ինչ խոսք հազար քռ. կմ:

Իմիջիայլոց, եթե կարդաք նշված թվերի տակ ծանոթագրությունը, որ բոլոր հաշվարկները արված են 10-վերստանոց քարտեզի վրա, ապա պարզ կլինեն 20-ականնների տարբեր հանրագիտարանների ու աղբյուրների սխալների հիմքերը՝ քարտեզները, այն ժամանակ, դեռ բավականին անճիշտ էին, ու քանի որ դեռ նոր չափումներ չէին կատարվել (դրանք հիմնականում 30-ականների երկրորդ կեսին կատարվեցին), հենց այդ պատճառով էլ հաշվարկները մոտավոր բնույթի էին: