Քարագլուխ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին և խորհրդային տարիներին․ Եղեգնաձորի շրջան

1318

Եղեգնաձորի շրջանի Քարագլուխ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 17 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1650 մետր բարձրության վրա: Գյուղում 1230թ. կառուցվել է Սուրբ Մամասի վանքը, 13-րդ դարից գործում է Սուրբ Պողոս եկեղեցին: Բնակիչների նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից։

Քարագլուխ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 121 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 430 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 603 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 789 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 786-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ, 2-ը՝ պրավոսլավ,

1904 թվական – 945 հոգի, 

1914 թվական – 945 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1040 հոգի,

1916 թվական – 982 հոգի,

1919 թվական – 1445 հոգի,

1922 թվական – 941 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 930 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 926-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 3-ը՝ պարսիկ,

1931 թվական – 1071 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Քարագլուն ունեցել է․

1939 թվական – 1286 հոգի,

1959 թվական – 807 հոգի,

1970 թվական – 888 հոգի,

1979 թվական – 729 հոգի,

1989 թվական – 796 հոգի։

Այսօր գյուղի բնակչությունը, ըստ մարզպետարանի տվյալների, 860 հոգի է։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝