Թառաթումբ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին․ Եղեգնաձորի շրջան

2112

Վայոց Ձորի մարզի Թառաթումբ գյուղը, ըստ մարզպետարանի տվյալների, այսօր ունի 477 բնակիչ։ Գյուղը գտնվում է Եղեգնաձորի շրջանում, Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից ավելի քան 1600 մետր բարձրության, Եղեգնաձոր քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից՝ 140 կմ
հեռավորության վրա։ Սահմանակից է Հորս, Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր գյուղերին,
արևմուտքից՝ Մարտունու տարածքին։ Հիմնադրվել է 1830թ Խոյ գավառի Ղորուղ գյուղից գաղթած 10 ընտանիքների կողմից։

Թառաթումբի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 56 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 182 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 232 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 329 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ, 

1904 թվական – 348 հոգի, 

1914 թվական – 348 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 383 հոգի,

1916 թվական – 358 հոգի,

1919 թվական – 506 հոգի,

1922 թվական – 412 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 393 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 465 հոգի, բոլորը՝ հայ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝