Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել

914

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց հրաժարական տալու մասին` արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, հաղորդում է Ազատությունը:

«Այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես 2 անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու», – ասաց նա` հայտարարելով, որ մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, իսկ իշխող խմբակցությունն էլ թեկնածու չի ընտրի:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի լիազորությունները: