Կոռնիձորը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի և Հայաստանի հնագույն գյուղերից է: Մինչև 2020թ դեկտեմբերի 1-ը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի, այժմ՝ Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանին:
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1100 մետր բարձրության, Գորիս քաղաքից 25, մարզկենտրոն Կապանից՝ 90 կմ հեռավորության վրա:
Կոռնիձորը 2016-ից Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր և Քարաշեն գյուղերի հետ մաս է կազմում Տեղ խոշորացված համայնքի:
Կառնիձորի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 491 հոգի, որից 486-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ,
1873 թվական – 1099 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 1334 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1228 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1908 թվական – 1425 հոգի,
1914 թվական – 2122 հոգի,
1916 թվական – 852 հոգի,
1919 թվական – 1696 հոգի,
1922 թվական – 1359 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 981 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 1137 հոգի, որից 1136-ը՝ հայ, 1-ը՝ քուրդ:
Խորհրդային տարիներին Կոռնիձորի բնակչությունը եղել է.
1939 թվական – 1049 հոգի,
1959 թվական – 1022 հոգի,
1970 թվական – 1279 հոգի,
1979 թվական – 1252 հոգի,
1989 թվական – 1147 հոգի:
Լուսանկարում՝ Կոռնիձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին
Կարդալ նաև՝












