Խոզնավար գյուղի բնակչությունը 1831-1931 թթ. Գորիսի բնակավայրերը

2905

Խոզնավարը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի գյուղերից է: Մինչև 2020թ դեկտեմբերի 1-ը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի Ծիծեռնավանք գյուղին, այժմ՝ Ադրբեջանի Լաչինի շրջանին:

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1600 մետր բարձրության, Գորիս քաղաքից 45, մարզկենտրոն Կապանից՝ 112 կմ հեռավորության վրա:

Խոզնավարը 2016-ից Տեղ, Արավուս, Խնածախ, Կոռնիձոր, Վաղատուր և Քարաշեն գյուղերի հետ մաս է կազմում Տեղ խոշորացված համայնքի:

Խոզնավարի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 78 հոգի, որից 50-ը՝ հայ, 28-ը՝ իսլամ,

1873 թվական – 401 հոգի, որից 315-ը՝ հայ, 86-ը՝ թաթար,

1886 թվական – 737 հոգի, որից 509-ը՝ հայ, 252-ը՝ այլ,

1897 թվական – 688 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 508-ը՝ հայ, 180-ը՝ իսլամ, 

1908 թվական617 հոգի, 

1914 թվական – 755 հոգի,

1922 թվական – 477 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 474 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ, 

1931 թվական – 539 հոգի, բոլորը՝ հայ:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Կարդալ նաև՝