22 հոկտեմբեր, 2020
Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ ։
«Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են», – ասել է նա ՝ հավելելով, որ Ռուսաստանի համար ողբերգություն է այն փաստը, որ այժմ Ղարաբաղում մարդիկ են զոհվում։
Նա նշել է, որ այսօր այդ հակամարտությունը տեղի է ունենում ամենավատ տարբերակով, և որ երկու կողմերից ակտիվ գործողությունների սկսվելուց ի վեր զոհերի թիվն ընդհանուր առմամբ մոտենում է 5 հազարի:
«Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը», – հավաստիացրել Է Պուտինը:
«Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել»,- ասել է Պուտինը։
«Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ էինք առաջարկում, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ», – շարունակել է Պուտինը ՝ հավելելով, որ օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ղարաբաղի հարցով փոխզիջում գտնելու թեմայով:












