Հայաստանը կարող է սթափեցնել Ադրբեջանին. պահեստի գնդապետ, վերլուծաբան Վիկտոր Լիտովկին

2266

Պահեստի գնդապետ, վերլուծաբան Վիկտոր Լիտովկինի համոզմամբ, վերադարձի կետը դեռ չի հատվել, Հայաստանն ունի պատերազմի ընթացքը շրջելու ռազմական կարողություն, «Սմերչ»-ներ, «Իսկանդերներ» և այլ հզոր զինատեսակներ:

«Ղարաբաղն «Իսկանդեր-Մ» չունի, «Սմերչ»-ների թիվն էլ մեծ չէ: Բայց հիմնական զսպող հանգամանքն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի բուն տարածքին մինչ այդ հարված չէր հասցրել, սակայն դա արդեն տեղի է ունեցել, ուստի Երևանը ստացել է պատասխան տալու իրավունք»,- կարծիք է հայտնել փորձագետը:

«Եթե Հայաստանը գործադրի իր բոլոր հնարավորություններն, ապա դա կսթափեցնի Ադրբեջանին, և այդ դեպքում գուցե կհաջողվի ռուսաստանցի խաղաղապահներ բերել ու կանգնեցնել պատերազմը»,- ասել է Լիտովկինը:

Աղբյուրը՝ Ազատություն ռադիոկայան