Գուգարք (Մեղրուտ) գյուղի բնակչությունը 1831-1931 թվերին, խորհրդային տարիներին և այսօր

4394

Գուգարք գյուղը գտնվում է Լոռու մարզում՝ Վանաձորից 2 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից ավելի քան 1300 մետր բարձրության վրա, Բազումի և Հալաբի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Փամբակ գետի աջ ափին: Հարավ-արևմուտքում սահմանակից է Վանաձոր քաղաքին, հյուսիս-արևելքում՝ Քարաբերդ և Փամբակ, արևելքում՝ Լերմոնտովո, հարավ-արևելքում՝ Շահումյան գյուղին։

Նախքան Գուգարք անվանումը կրել Մեղրուտ, իսկ մինչև 1946 թվականի ապրիլի 1-ը՝ Յաղուբլու անունը:

Գուգարքը խորհրդային տարիներին եղել է համանուն շրջանի կենտրոնը: Այս շրջանը մինչև 1935-ը կրել է Ղարաքիլիսայի, 1935-1964 թվականներին՝ Կիրովականի շրջան անունները: Վանաձորը համարվել է առանձին քաղաք և վարչականորեն չի մտել շրջանի մեջ:

Այս շրջանը կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին: Նրա մեջ մտել են հետևյալ բնակավայրերը.

  • Անտառամուտ
  • Արջուտ
  • Արջուտ երկաթուղային կայարանին կից ավան
  • Բազում
  • Գազանաբուծական սովետական տնտեսությանը կից ավան
  • Գյոզալդարա
  • Դարպաս
  • Դեբետ
  • Եղեգնուտ
  • Լեռնապատ
  • Լերմոնտովո
  • Հալավար
  • Հայդարլի
  • Ձորագետ
  • Մարգահովիտ
  • Շահումյանի անվան ավան
  • Վահագնաձոր
  • Վահագնի
  • Քիլիսա
  • Փամբակ
  • Փամբակ երկաթուղային կայարանին կից ավան
  • Ֆիոլետովո

Գուգարք գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 105 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 643 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1.018 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1.125 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1011-ը՝ հայ, 43-ը՝ իսլամ, 71-ը՝ պրավոսլավ,

1908 թվական – 1.134 հոգի,

1914 թվական – 1.384 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1.247 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 1.422 հոգի,

1919 թվական – 1.360 հոգի,

1922 թվական – 1.248 հոգի,

1926 թվական – 1.502 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական – 1.600 հոգի:

Խորհրդային տարիներին Գուգարքի բնակչությունը եղել է հետևյալը.

1939 թվական – 1943 հոգի,

1959 թվական – 1901 հոգի,

1970 թվական – 2236 հոգի,

1979 թվական – 3206 հոգի:

Այսօր Գուգարք գյուղի մշտական բնակչությունը 5.600-ի սահմաններում է:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2019/10/25/vanadzor-region-1831-population-villages-korkotian/