ԱՆԻ կենտրոնը իր հատորներով համալրել է Բերդի (Տավուշ) քաղաքային գրադարանը

1094

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2020 թվականի սեպտեմբերի 18-ին իր հրատարակություններով և Թաթուլ Հակոբյանի հատորներով համալրել է Տավուշի մարզի Բերդի քաղաքային գրադարանը:

Մասնավորապես, գրադարանին են փոխանցվել.

Ռուբէն Տէր Մինասեան, «Հայաստանի Հանրապետութիւնը», 2017 թ հրատարակություն – 2 օրինակ,

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», 2016 թ հրատարակություն – 2 օրինակ,

Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն – 2 օրինակ,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն – 2 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը», արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն, 2012 թ. – 2 օրինակ,

Թաթուլ Հակոբյան, «Կանաչ ու սև. արցախյան օրագիր», արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն, երրորդ հրատարակություն, 2011 թ. – 2 օրինակ,

ինչպես նաև՝ Վարդան Օսկանյան, «Անկախության ճանապարհով» – 2 օրինակ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն