Հայաստանի խորհրդարանի (1918-1920 թթ) մուսուլման՝ թուրք-թաթար (ադրբեջանցի) պատգամավորները

1468

Հայաստանի պատմության մեջ առաջին օրենսդիր մարմինը՝ պառլամենտը, ձևավորվել է 1918 թվականի ամռանը՝ Հանրապետության հռչակումից երկու ամիս անց: Դա նաև անկախ Հայաստանի պատմության մեջ միակ օրենսդիր մարմինն էր, որ ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունքում:

Առաջին խորհրդարանը, որը կրում էր Խորհուրդ անունը, ձևավորվեց Հայոց Ազգային խորհրդի անդամների եռապատկումով, ինչպես նաև 6 մուսուլմանների ու մեկական ռուսի և եզդու ներգրավումով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր:

Մուսուլման, այն է՝ թուրք-թաթար, այսօրվա բառապաշարով ադրբեջանցի պատգամավորներն էին․

Սեյիդ-Ռիզա Միր-Բաբաև,

Միրզա Ջաբար Մամեդով,

Ախպեր աղա Իսմայիլով,

Միր-Բաղիր Միր-Բաբաև,

Մամեդ բեկ Մամեդբեկով,

Ասադ բեկ Աղաբաբբեկով:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ տեղի են ունեցել 1919 թվականի հունիսի 21-23-ին, երբ Հայաստանի  Հանրապետությունը մեկ տարեկան էր: Այդ ընտրություններն անց են կացվել համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով: Հիմնական ընդդիմադիր ուժը՝ Հայ ժողովրդական կուսակցությունը, բոյկոտել է այդ ընտրությունները: Խորհրդարանի 80 աթոռներից 72-ը զբաղեցրել է ՀՅԴ-ն: Մուսուլմանների՝ թուրքական ցուցակը, առանձին մասնակցեց ընտրություններին: Ընտրվեց 2 հոգի.

Ասադ-բեկ Աղաբաբբեկով,  

Միր-Բաղիր Միր-Բաբաև:

Հայաստանի Հանրապետության 5 կառավարությունների կազմում ոչ մի մուսուլման նախարար չի եղել: