Անիի ավերակների դեմ դիմաց՝ հայկական ամենամեծ եռագույնը. 24 ապրիլ, 2020

2807

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը, ՀՀ-Թուրքիա սահմանին գտնվող Նորշեն (նախկինում՝ Խարկով) գյուղում՝ Անիի ավերակների դեմ դիմաց, մոսկվայաբնակ հայ գործարար ընկերների նախաձեռնությամբ, բարձրացվել է ամենամեծ հայկական դրոշը:

21 մետր բարձրության վրա տեղադրված դրոշն ունի 10 մետր երկարություն և 5 մետր լայնություն: Դրոշի մոտ տեղադրվել են խաչքարեր:

Նորշեն գյուղն ունի 1 բնակիչ:

Քաղաքամայր Անին մենք կորցրել ենք 1920 թվականի աշնանը՝ թուրք-հայկական վերջին պատերազմի ընթացքում:

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի