Ռուբեն Շուգարյան` դիվանագետ և գիտնական. In Memoriam

1972

Այսօր, ապրիլի 21-ին, կյանքից հեռացել է դիվանագետ և գիտնական Ռուբեն Շուգարյանը:

Ծնվել է 1962թ․ հոկտեմբերի 19-ին, Մոսկվայում:

1980-1985թթ․ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, իսկ 1985-1989թթ․ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։

Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։

1985-1990թթ․ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանում, 1990-1991թթ․ աշխատել է որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու:

1991-1993թթ․ եղել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար և արտաքին կապերի գծով օգնական:

1993-1999թթ․ զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

2005-2008թթ․ զբաղեցրել է Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի (նստավայր՝ Հռոմ) պաշտոնը:

2008թ-ից սկսած դասավանդում էր Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ որպես հրավիրյալ դասախոս և գիտնական: