Էրդողանը Հայաստանին դեղորայքով օգնելու առաջարկ է արել Պոլսի Հայոց պատրիարքին

927
ANKARA, TURKEY - JANUARY 14: (----EDITORIAL USE ONLY MANDATORY CREDIT - "TURKISH PRESIDENCY / MURAT CETINMUHURDAR / HANDOUT" - NO MARKETING NO ADVERTISING CAMPAIGNS - DISTRIBUTED AS A SERVICE TO CLIENTS----) President of Turkey Recep Tayyip Erdogan (R) meets the 85th head of Armenian Patriarchate of Turkey, Sahak Mashalian (L) in Ankara, Turkey on January 14, 2020. (Photo by TURKISH PRESIDENCY / MURAT CETINMUHURDAR / HANDOUT/Anadolu Agency via Getty Images)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է հաստատել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ և նրա միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկ արել։

Ըստ Պատրիարքության հաղորդագրության՝ անձնապես կապ հաստատելով պատրիարքի հետ՝ Էրդողանը հարցրել է վերջինիս որպիսությունը։

«Վսեմաշուք նախագահը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց երկիրը վերադառնալու համար հնարավորություն կտրվի և Հայաստանին դեղորայք տրամադրելու պատրաստակամություն հայտնեց»,- նշված է հաղորդագրությունում։

Թուրքիայի նախագահը Հայոց պատրիարքին առողջություն է մաղթել ու նաև հետաքրքրվել հայ համայնքի կարիքներից։ Ի պատասխան՝ Հայոց պատրիարքն ասել է, որ նախագահի կողմից կապ հաստատելը «թե իր և թե իր ժողովրդի համար մխիթարական երևույթ է»։ Նա առողջություն, խաղաղություն և բարի գործերին հաջողություն է մաղթել։