Սա Արցախի Քաշաթաղի շրջանի (նախկինում՝ Լաչին) Միրիկ գյուղն է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Ամբողջ գյուղը մեկուսացվել է:
Վարակակիրը մարտի 30-ին Միրիկ է հասել Արարատյան դաշտի մի բնակավայրից, գրանցված է Միրիկում:
—
Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին` օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը, սակայն եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել․ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:
«Ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին: Օրվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ու ընտրատեղամասում գտնվող անձինք եղել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրչիներով՝ և օգտվել են ախտահանիչ հեղուկներից»,- ասված է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի












