Ապրիլի 17-ի դրությամբ Իրանի հայերի շրջանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 14-ի, տեղեկացնում է թեհրանահայ բժիշկ Ռուբիկ Սարդարյանը:
Մահացածներից 13-ը Թեհրանից են, 1-ը՝ Սպահանից:
Վարակվածների թիվը ավելի քան 300 է, ապաքինվածների թիվը՝ շուրջ 70:
Ամբողջ Իրանի տարածքում կորոնավիրուսից մահացել է 4 958 հոգի, վարակվել է 79 494 մարդ, բուժվել 54 064-ը:












