Արքայանարնջի (խուրմա, կարալյոկ) օղի. ինչպես ստանալ

11647

Արքայանարինջը տարածված է եղել մերձավոր-արևելյան տարածաշրջանում, հետագայում մեծ տարածում է գտել նաև Անդրկովկասում, Եվրոպայում:

Հայաստանում արքայանարինջը և նրա տեսակներից՝ խուրման, աճում է հիմնականում Տավուշի, Լոռու և Մեղրիի ցածրադիր գոտիներում: Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում կան արքայանարնջի հսկայական այգիներ, պտուղը սկսել են արտահանել դեպի Ռուսաստան:

Արքայանարինջը հարուստ է А և С վիտամիններով, ունի մի շարք օգտակար հատկություններ: Հասուն արքայանարինջը շատ օգտակար է տեսողության համար, կանխարգելում աչքերի ծերացումը, բարձրացնում դիմադրողականությունը:

Արքայանարինջը օգտակար է նաև սրտի, թոքերի և ստամոքսի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեմ:

Արքայանարնջից, բացի թարմ օգտագործումը, պատրաստում են չիր և օղի:

Ե՛վ չիրը, և՛ օղին պետք է պատրաստել արքայանարնջի խուրմա տեսակից, եթե ուզում եք որակյալ լինի:

Ինչպես ստանալ լավագույն արքայանարնջի օղին

Եթե ուզում եք ստանալ որակյալ արքայանարնջի՝ խուրմայի օղի, ապա պետք է բերքը լավ հասունանա: Այն կարելի է թողնել անգամ մինչև առաջին ձյունը՝ նոյեմբերի վերջ, դեկտեմբեր:

Քաղելուց հետո այն շարեք հատակին և մի քանի շաբաթ անց, երբ բերքը կսկսի կեղևից ջուր թողնել, լցրեք տակառի մեջ:

Չմոռանա՛ք, անպայման պոկեք խուրմայի պոչերը, քանի որ, հակառակ դեպքում, օղին դառը համ կունենա:

Արքայանարնջի եփելու շրջանը տևում է մեկ ամսից ավելի: Պետք է անընդհատ խառնել և ուշադիր լինել, որ չափից շատ չեփվի, քանի որ այդ դեպքում օղուց կարող է հոտ կպնել:

Քանի կիլոգրամ բերքից է ստացվում 1 լիտր արքայանարնջի օղի

Արքայանարինջը և խաղողը ամենից շատ օղի տվող մրգերն են:

Մոտավորապես 12-15 կիլոգրամ արքայանարնջից ստացվում է 55 աստիճան թնդության 1 լիտր մաքուր օղի:

Առնվազն երկու, նաև՝ երեք թորում

Գյուղական, ավանդական պայմաններում, արքայանարինջը, ինչպես մյուս մրգային օղիները, երկու քաշով (թորում) են իրականացնում:

Առաջին քաշի ժամանակ կորզում են, այսպես կոչված՝ պղտոր սպիրտը, որը Տավուշի գյուղերում հայտնի է ջուր կամ մրիշա անունով: Ապա հավաքած ջուրը, որի մեջ սպիրտի պարունակությունը մոտ 30-40 աստիճան միջին թնդություն ունի, երկրորդ անգամ են թորում, որպեսզի ստացվի 55 և ավելի բարձր թնդության օղի:

Խորհուրդ է տրվում երկրորդ թորման ժամանակ վերցնել 60 տոկոսից բարձր թնդության սպիրտ և այն բացել թորած ջրով:

Երկրորդ քաշից հետո մնացած ջուրը՝ պղտոր սպիրտը, արժե հավաքել և դրանից երրորդ անգամ թորել:

Հ. Գ. Եթե ուզում եք ստանալ արքայանարնջի՝ խուրմայի մաքուր օղի, գրեք մեզ ֆեյսբուքով կամ զանգահարեք 098 65 53 21 համարով: Օղին կարող եք ստանալ ձեր տան բակում: Մեկ լիտրն արժե 4.000 դրամ:

Մեր մոտ վաճառքում ունենք նաև՝

վայրի խնձոր – 1 լիտրը՝ 11.000 դրամ

մամուխ – 1 լիտրը՝ 10.000 դրամ

վայրի տանձ – 1 լիտրը՝ 9.000 դրամ

հոն – 1 լիտրը՝ 8.000 դրամ

վայրի շլոր – 1 լիտրը՝ 7.000 դրամ

դեղձ – 1 լիտրը՝ 5.000 դրամ

կարալյոկ – 1 լիտրը՝ 4.000 դրամ

խնձոր – 1 լիտրը՝ 4.000 դրամ

խաղող – 1 լիտրը՝ 4.000 դրամ