Վայրի սալորի օղի. ինչպես ստանալ

3945

Վայրի սալորը կամ շլորը Հայաստանի ամենատարածված պտղատու տեսակներից է, աճում է ծովի մակերևույթից մինչև 2000 մետր բարձրության վրա։ Շատ մոտ է սալորենուն, բայց ավելի չորադիմացկուն է, պտուղը թթվաշ է։

Շլորը դեռեւս շատ վաղուց կիրառվել է որպես սնունդ եւ որպես բալասան՝ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար։

Շլորից պատրաստում են կոմպոտ, մուրաբա, չիր, թթու լավաշ և օղի:

Կալցիումով, վիտամիններով, օրգանական թթուներով հարուստ շլորը թարմ վիճակում և վերամշակված օգտակար է փորկապության, հոդերի բուժման, գոտկատեղի ցավերի, լյարդի և երիկամների աշխատանքի համար:

Շլորի օղին ամենահայտնի մրգային օղիներից է: Այն հայտնի է իր ավանդական թորման եղանակով:

Ինչպես ստանալ լավագույն շլորի օղին

Եթե ուզում եք ստանալ որակյալ շլորի օղի, ապա պետք է սպասեք, որ բերքը սկսի թափվել ծառերի տակ: Ցանկալի է, որ առնվազն մեկ-երկու շաբաթ թափված բերքը մնա ծառերի տակ, ապա նոր հավաքել և լցնել տակառների մեջ, որպեսզի սկսի եփելու շրջանը:

Որքան ուշ է բերքը թափվում և որքան երկար է թափված մնում ծառերի տակ, այնքան շատ օղի է ստացվելու, իսկ համային հատկանիշները լինելու են անկրկնելի:

Շլորի եփելու շրջանը, նայած ջերմաստիճանից, կարող է տևել մի քանի շաբաթ:

Պետք է ուշադիր լինել, որպեսզի այն չափից ավելի չեփվի, քանի որ կարող է հոտ կպչել:

Քանի կիլոգրամ բերքից է ստացվում 1 լիտր մաքուր շլորի օղի

Եթե շլորը քաղում-հավաքում են ծառերից և դրանից օղի թորում, ապա ստացված սպիրտը չի կարող լինել որակյալ, չի կարող ունենալ յուրահատուկ համ ու բույր: Բացի այդ, ծառերից հավաքած շլորից շատ քիչ քանակությամբ է օղի ստացվում, մոտավորապես 40-45 կիլոգրամից ստացվում է 1 լիտր, 55 աստիճան թնդության օղի:

Երբ շլորը հավաքում են ուշ՝ ծառերի տակ թափված բերքից, ապա 1 լիտր օղի կարող է ստացվել մոտ 20-25 կիլոգրամ շլորից:

Ահա այդ պատճառով՝ պետք է շլորի օղի քաշել ծառերի տակ թափված բերքից: Ե՛վ օղին է շատ լինելու, և՛ որակն ու համային հատկանիշներն են լինելու անկրկնելի:

Առնվազն երկու, նաև՝ երեք թորում

Գյուղական, ավանդական պայմաններում, շլորը, ինչպես մյուս մրգային օղիները, երկու քաշով (թորում) են իրականացնում:

Առաջին քաշի ժամանակ կորզում են, այսպես կոչված՝ պղտոր սպիրտը, որը Տավուշի գյուղերում հայտնի է ջուր անունով: Ապա հավաքած ջուրը, որի մեջ սպիրտի պարունակությունը մոտ 30-40 աստիճան միջին թնդություն ունի, երկրորդ անգամ են թորում, որպեսզի ստացվի 55 և ավելի բարձր թնդության օղի:

Խորհուրդ է տրվում երկրորդ թորման ժամանակ վերցնել 60 տոկոսից բարձր թնդության սպիրտ և այն բացել թորած ջրով:

Երկրորդ քաշից հետո մնացած ջուրը՝ պղտոր սպիրտը, արժե հավաքել և դրանից երրորդ անգամ թորել:

Հ. Գ. Եթե ուզում եք ստանալ շլորի մաքուր օղի, գրեք մեզ ֆեյսբուքով կամ զանգահարեք 098 65 53 21 համարով: Օղին կարող եք ստանալ ձեր տան բակում: Մեկ լիտրն արժե 7.000 դրամ:

Մենք վաճառքում ունենք նաև՝

վայրի խնձոր – 1 լիտրը՝ 11.000 դրամ

մամուխ – 1 լիտրը՝ 10.000 դրամ

վայրի տանձ – 1 լիտրը՝ 9.000 դրամ

սեխ – 1 լիտրը՝ 9.000 դրամ

հոն – 1 լիտրը՝ 8.000 դրամ

դեղձ – 1 լիտրը՝ 5.000 դրամ

կարալյոկ – 1 լիտրը՝ 4.000 դրամ

խնձոր – 1 լիտրը՝ 4.000 դրամ

խաղող – 1 լիտրը՝ 4.000 դրամ