Սեխի օղի. ինչպես ստանալ

2688

Սեխի հայրենիքը համարվում է Կենտրոնական և Փոքր Ասիան, սակայն լավագույն օղին ստացվում է Հայաստանում, մասնավորապես՝ Տավուշի մարզում:

Թեև սեխը հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, մասամբ նաև՝ մուրաբաների ու չրերի տեսքով, սակայն նրանից ստացվող օղին մրգային օղիների մեջ ամենափափուկ խմվողներից է:

Հայաստանում այն մեծ տարածում դեռ չունի:

Սեխի օղին յուրահատուկ համ ու բույր ունի:

Սեխը շատ հարուստ է A վիտամինով, իսկ A-ն հզոր հակաքաղցկեղային վիտամին է:

Ինչպես ստանալ լավագույն սեխի օղին

Եթե ուզում եք ստանալ որակյալ սեխի օղի, ապա պետք է սեխը լավ հասունանա, քաղելուց հետո մի քանի օր մնա արևի տակ՝ մինչև սկսի ամբողջական դեղնանալը և փափկելը:

Դրանից հետո պետք է այն լցնել տակառի մեջ և ջարդելով ճզմել:

Սեխի եփելու շրջանը տևում է մի քանի շաբաթ: Պետք է անընդհատ խառնել և ուշադիր լինել, որ չափից շատ չեփվի, քանի որ այդ դեպքում օղուց կարող է հոտ կպնել:

Քանի կիլոգրամ բերքից է ստացվում 1 լիտր սեխի օղի

Մոտավորապես 30-40 կիլոգրամ սեխից, նայած թե ինչ քաղցրություն ունի այդ տարվա բերքը և ինչ տեսակի է, ստացվում է 55 աստիճան թնդության 1 լիտր մաքուր օղի:

Առնվազն երկու, նաև՝ երեք թորում

Գյուղական, ավանդական պայմաններում, սեխը, ինչպես մյուս մրգային օղիները, երկու քաշով (թորում) են իրականացնում:

Առաջին քաշի ժամանակ կորզում են, այսպես կոչված՝ պղտոր սպիրտը, որը Տավուշի գյուղերում հայտնի է ջուր անունով: Ապա հավաքած ջուրը, որի մեջ սպիրտի պարունակությունը մոտ 30-40 աստիճան միջին թնդություն ունի, երկրորդ անգամ են թորում, որպեսզի ստացվի 55 և ավելի բարձր թնդության օղի:

Խորհուրդ է տրվում երկրորդ թորման ժամանակ վերցնել 60 տոկոսից բարձր թնդության սպիրտ և այն բացել թորած ջրով:

Երկրորդ քաշից հետո մնացած ջուրը՝ պղտոր սպիրտը, արժե հավաքել և դրանից երրորդ անգամ թորել:

Հ. Գ. Եթե ուզում եք ստանալ վայրի խնձորի մաքուր օղի, գրեք մեզ ֆեյսբուքով կամ զանգահարեք 098 65 53 21 համարով: Օղին կարող եք ստանալ ձեր տան բակում: Մեկ լիտրն արժե 8.000 դրամ:

Մեր մոտ վաճառքում ունենք նաև՝

վայրի խնձոր – 1 լիտրը՝ 11.000 դրամ

մամուխ – 1 լիտրը՝ 10.000 դրամ

վայրի տանձ – 1 լիտրը՝ 9.000 դրամ

հոն – 1 լիտրը՝ 9.000 դրամ

սեխ – 1 լիտրը՝ 8.000 դրամ

վայրի շլոր – 1 լիտրը՝ 7.000 դրամ

թութ – 1 լիտրը՝ 6.000 դրամ

ծիրան – 1 լիտրը՝ 6.000 դրամ

դեղձ – 1 լիտրը՝ 5.000 դրամ

կարալյոկ – 1 լիտրը՝ 4.000 դրամ

խնձոր – 1 լիտրը՝ 4.000 դրամ

խաղող – 1 լիտրը՝ 4.000 դրամ