Խորհրդային Ռուսաստանը հայերի պաշտպանությունը իր վրա է վերցնում. դեկտեմբեր 12, 1922թ

3564

Խորհրդային Ֆեդերացիա

Խորհրդային Ռուսաստանը իր վրա է վերցնում հայերի պաշտպանությունը՝ Անտանտայից

Անդրկովկասի արտաքին գործերի ժողկոմատի արտաքին հարաբերության բաժանմունքը հաղորդում է, որ մի քանի ժամանակ սրանից առաջ Խորհրդային Հայաստանը և Անդրկովկասյան Ֆեդերացիան միջոցներ էին ձեռք առել ինչպես հայերի շահերը պաշտպանելու, նույնպես և արտասահմանյան աշխատավոր հայության մտքերը հանգստացնելու համար: Վերջիններս, քեմալականների կողմից Պոլիսը և Թրակիան գրավելու նախրօյակին՝ մինչև վերջին վայրկյանը գտնվելով Անտանտայի և նրա գործակալների ազդեցության տակ, հուզվում էին զանազան տեսակ լուրերի հետևանքով: Բոլորը հիշում են Դաշն. Խորհուրդի քիչ առաջ ուղարկված հեռագիրը, որ ուղարկված էր Անգորա՝ Քեմալ փաշային, այդ հեռագրի մեջ մատնանշվում էր, որ հայ աշխատավոր ազգաբնակությունը վերոհիշյալ շրջաններում պետք է պաշտպանվի ամեն տեսակ պրովոկացիոն ընդվզումներից:

Այս օրերս, շնորհիվ Հայաստանի և Անդրկովկասյան Ֆեդերացիայի դիմումի՝ Ռուսաստանի սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը ընդունեց հետևյալ որոշումը.

Նախ և առաջ Անգորային ներկայացնել բարեկամական գրություն նույն ոգով, ինչ արվել էր Դաշնակցային Խորհրդի կողմից, երկրորդ՝ Լոզանի կոնֆերանսին՝ իր վրա առնել հայերի պաշտպանությունը՝ Անտանտայից, որ երկար ժամանակից ի վեր շահագործում և օգտագործում էր հայ մասսաները հօգուտ իր իմպերիալիստական շահերի, ինտրիգների և դիպլոմատիական խաղերի. երրորդ՝ պատրաստակամություն հայտնել ընդունել Խ. Ռուսաստանի և Անդրկովկասի սահմաններում 50 հազար արտասահմանյան հայերի, եթե նրանք հանգամանքների ստիպմամբ՝ հարկադրված լինեն գաղթել:

Այս որոշումները ամենից պերճախոս կերպով ցույց են տալիս, թե ով է աշխատավոր մասսաների ամենալավ բարեկամն ու պաշտպանը:

Խորհրդային Հայաստան, թիվ 276, 12 Դեկտեմբեր, 1922թ.

—-

ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը

ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ 

2050822110581001 – Հայկական դրամ

2050822110581020 – Դոլարային հաշիվ

2050822110581040 – Հաշիվ եվրոյով

2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով

Դիտել նաև՝