Իսահակյան (Ղազարապատ) գյուղի բնակչությունը 1831-1931 թթ

7103

Շիրակի Իսահակյան գյուղը Անիի տարածաշրջանում է, նախկինում ունեցել է Ղազարապատ անունը։ Ղազարապատից Իսահակյան է վերանվանվել 1945 թվականի հունիսի 30-ին։ Ղազարապատից առաջ այս բնակավայրը հանդիպում է նաև Ղարաբուլաղ անունով:

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 25 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի, այժմ՝ ջրամբարի ձախ ափին։

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ղազարապատ, այսօր Իսահակյան գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 325 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 353 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 488 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 596 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 584 հոգի,

1914 թվական – 744 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 642 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 652 հոգի,

1919 թվական – 1836 հոգի,

1922 թվական – 587 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 446 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 431-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 14-ը՝ ռուս,

1931 թվական – 535 հոգի, որից 531-ը՝ հայ, 4-ը՝ ասորի:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, ԱնիպեմզաԲագարան (Խարկովի հետ միասին)Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, ՁիթհանքովՁորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի