Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակչությունը 1886-1931 թթ և խորհրդային տարիներին

5120

Շիրակի մարզի Հայկավան գյուղը արևմուտքում սահմանակից է ժամանակակից Թուրքիային, ինչպես նաև մարզի Առափի, Ոսկեհասկ, Ողջի համայնքներին:

Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1600 մետր բարձրության, մարզկենտրոն Գյումրիից 12, մայրաքաղաք Երևանից՝ 130 կմ հեռավորության վրա:

Մինչև 1945 թվականի դեկտեմբերի 7-ը Հայկավանը կրել է Բաջօղլի անունը:

20-րդ դարի նշանավոր հայ ազգագրագիր Զավեն Կորկոտյանի գրքում Հայկավանի, այն ժամանակ՝ Բաջօղլուի մասին, նշվում է 1886-ի մարդահամարում, իսկ դրան նախորդող՝ 1873-ի մարդահամարում չի նշվում, ինչից կարելի է ենթադրել, որ այստեղ բնակչություն է հաստատվել 1873-ից հետո կամ բնակիչները վերադարձել են այդ թվականից հետո, եթե Բաջօղլին ավերված բնակավայրերից է եղել:

Կորկոտյանի մոտ ազգային դասակարգումն այսպիսին է՝ հայ, իսլամ/թաթար/թրքո-թաթար, այլ:

Հայկավանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1886 թվական – 391 հոգի, բոլորը՝ այլ

1897 թվական – 543 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ, հիմնականում՝ կարափափախ

1904 թվական600 հոգի

1914 թվական – 698 հոգի, հիմնականում՝ կարափափախ, ըստ Կովկասյան օրացույցի

1919 թվական – 586 հոգի, հիմնականում՝ թուրքեր

1922 թվական – 1022 հոգի, որից 999-ը՝ հայ, 23-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 1042 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1014-ը՝ հայ, 28-ը՝ պարսիկ

1931 թվական – 1291 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիների մարդահամարների տվյալներով Հայկավանն ունեցել է.

1939 թվական – 1353 հոգի,

1959 թվական – 1398 հոգի, 

1970 թվական – 1410 հոգի,

1979 թվական – 1348 հոգի,

1989 թվական – 1482 հոգի:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.

  • Ազատան
  • Ախուրիկ
  • Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
  • Այգաբաց
  • Առափի
  • Արևիկ
  • Բայանդուր
  • Բենիամին
  • Գետք
  • Երազգավորս
  • Լեռնուտ
  • Կամո
  • Կապս
  • Կառնուտ
  • Կարմրաքար
  • Կրաշեն
  • Հայկավան
  • Հացիկ
  • Հովիտ
  • Հովունի
  • Ղարիբջանյան
  • Մայիսյան
  • Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
  • Մարմաշեն
  • Մեծ Սարիար
  • Մուսայելյան, այսօր՝ Բասեն
  • Շիրակ
  • Ոսկեհասկ
  • Ջաջուռ
  • Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
  • Ջրառատ
  • Վահրամաբերդ
  • Փոքրաշեն
  • Քեթի