Ազատանի բնակչությունը 1831-1931 թվերին. ժամանակին Հայաստանի խոշորագույն 6-րդ բնակավայրը

5400

Ազատան գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյանի շրջանում, մարզկենտրոն Գյումրիից 8 կմ հեռավորության վրա, Մանթաշ գետի աջ ափին, Շիրակի դաշտում` ծովի մակարդակից շուրջ 1500 մետր բարձրության վրա:

Ազատանը նախկինում ունեցել է Գալդեմա, Գանդմա, Խըլի Ղարաքիլիսա, Փոքր Ղարաքիլիսա  անվանումները: Ազատան է վերանվանվել 1945-ի դեկտեմբերի 7-ին:

Այսօր գյուղն ունի շուրջ 5000 բնակիչ:

1831 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ազատանը Հայաստանի 6-րդ խոշոր բնակավայրն էր և զիջում էր միայն Երևանին, Գյումրիին, Վաղարշապատին, Մասիսին (Նարիմանլու) և Սարդարապատին:

Ազատանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 1450 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 2276 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 3019 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 3468 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 3379-ը՝ հայ, 2-ը՝ իսլամ, 66-ը՝ պրավոսլավ, 21-ը՝ այլ

1904 թվական – 3704 հոգի

1914 թվական – 4722 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 4074 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 3485 հոգի

1919 թվական – 6744 հոգի, 

1922 թվական – 2943 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1759 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 2842 հոգի, բոլորը՝ հայ:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.

  • Ազատան
  • Ախուրիկ
  • Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
  • Այգաբաց
  • Առափի
  • Արևիկ
  • Բայանդուր
  • Բենիամին
  • Գետք
  • Երազգավորս
  • Լեռնուտ
  • Կամո
  • Կապս
  • Կառնուտ
  • Կարմրաքար
  • Կրաշեն
  • Հայկավան
  • Հացիկ
  • Հովիտ
  • Հովունի
  • Ղարիբջանյան
  • Մայիսյան
  • Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
  • Մարմաշեն
  • Մեծ Սարիար
  • Մուսայելյան
  • Շիրակ
  • Ոսկեհասկ
  • Ջաջուռ
  • Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
  • Ջրառատ
  • Վահրամաբերդ
  • Փոքրաշեն
  • Քեթի

Ախուրյանի շրջանի գյուղերը 1831 թվականին