Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:
Ինչպես հայտնի է, մենք ամեն ամիս տալիս ենք նաև հայագիտական նոր գրքերի մասին ամփոփ տեղեկատվություն, որը պատրաստում է Գէորգ Եազըճեանը:
—
Աբել Միքայելյանը ժամանակակից հայ արձակագիր է, 5 հատորների հեղինակ: Նրա առաջին գիրքը՝ «Այսպես եղավ…», հրատարակվել է 1998-ին:
Ներկայացնում ենք մի քանի պարբերություն այդ հատորից, իսկ գիրքն ամբողջությամբ կարող եք կարդալ նրա հեղինակային կայքում՝ https://www.abel.style/
—
Չնայած հորիզոնում աստիճանաբար ուրվագծվում են գործարանների միօրինակ տանիքներն ու հսկա ծխնելույզները, բայց լույսը դեռ վերջնականապես չի բացվել:
Ես կամաց թակում եմ կրպակի պատուհանը՝ վստահ, որ առաջին հաճախորդն եմ: Մինչ քնաթաթախ վաճառողուհին կտրորի աչքերը, մյուս մայթից, գրեթե վազելով, փողոցն է անցնում ձկան մռութով մի տղամարդ և անսպասելի ձեռքը դնում ուսիս:
– Մի շտապիր,- ասում է,- ես հինգ հազար ունեմ, նույնիսկ՝ վեց, եթե այդքան էլ դու ավելացնես՝ մի կարգին շիշ կառնենք:
Ձկան աչքերն ինձ են նայում մթնշաղի ակվարիումից:
– Ուզում էի գինի առնել, բայց սիրտս վկայում է, որ մի ընկեր կգտնեմ: Այսօր Ռուսաստանի անկախության օրն է,- նա համառորեն ձեռքս է խոթում հինգ հազարանոցը,- այսպիսի օրը «ճիշտ» խմիչքով է պետք սկսել:
—
Իր հեղինակային կայքում, դիմելով ընթերցողին, Միքայելյանը գրել է












