Գրողների և հրատարակիչների համար՝ ի գիտություն. ԱՆԻ կենտրոնի նոր նախաձեռնությունը

1924

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացնում է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր:

Որպես հայագիտությամբ, պատմագրությամբ, ազգագրությամբ և հրատարակչությամբ զբաղվող մասնագիտացված կենտրոն, մենք պատրաստ ենք Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

Յուրաքանչյուր գրքի մասին ԱՆԻ կենտրոնի կայքում դրվելու է մեկ հրապարակում և այն չի հեռացվելու երբեք՝ գրքի կազմը և հակիրճ տեղեկատվություն հատորի մասին՝ ով է հրատարակիչը, որտեղ է հրատարակվել, որ թվականին, քանի էջ է, ով է խմբագիրը, որտեղ է վաճառվում, Հայաստանի որ գրադարաններից է հնարավոր ձեռք բերել և կարդալ, ինչպես նաև՝  կարճ ամփոփագիր գրքի բովանդակության մասին:

ԱՆԻ կենտրոնի կայքից բացի գիրքը դրվելու է նաև Ֆեյսբուքի էջում՝ ի գիտություն մեր տասնյակ հազարավոր հետևորդների:

Բոլոր հետաքրքրվածները կարող են կապվել մեզ հետ հետևյալ կերպ՝

էլեկտրոնային նամակ – aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,

Ֆեյսբուք և մեսինջեր – https://www.facebook.com/profile.php?id=100000616638924,

հեռախոսներ – 091 42 64 35 կամ 098 65 53 21:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

9 հունվարի, 2023թ