Կառնուտ գյուղը Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի մաս է կազմում: Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ:
Կառնուտը գտնվում է մարզկենտրոն Գյումրիի 10 կիլոմետր դեպի արևելք: Տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում, քարքարոտ ձորում` ծովի մակարդակից 1570մ բարձրության վրա:
Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Գառնուտ, Դիրակ, Դիրակլար, Դիրաքլյար, Տիրեքլեր անունները: Կառնուտ է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին:
Այսօր գյուղի բնակչությունը 900-ի սահմաններում է: Բնակչության նախնիների մի մասը 19-րդ դարում գաղթել է Արևմտյան Հայաստանի Դերջանի գավառից և Կարսի մարզից:
Կառնուտի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 151 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 534 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 732 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 965 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ
1904 թվական – 776 հոգի
1914 թվական – 1183 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 853 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 1012 հոգի
1919 թվական – 1400 հոգի
1922 թվական – 1012 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 1149 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 1102 հոգի, բոլորը՝ հայ:
Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։
Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.
- Ազատան
- Ախուրիկ
- Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
- Այգաբաց
- Առափի
- Արևիկ
- Բայանդուր
- Բենիամին
- Գետք
- Երազգավորս
- Լեռնուտ
- Կամո
- Կապս
- Կառնուտ
- Կարմրաքար
- Կրաշեն
- Հայկավան
- Հացիկ
- Հովիտ
- Հովունի
- Ղարիբջանյան
- Մայիսյան
- Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
- Մարմաշեն
- Մեծ Սարիար
- Մուսայելյան
- Շիրակ
- Ոսկեհասկ
- Ջաջուռ
- Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
- Ջրառատ
- Վահրամաբերդ
- Փոքրաշեն
- Քեթի












