Սերս և Բարձրունի գյուղերի բնակչությունը 1831-1931 թվականներին. Վայոց Ձոր

3550

Վայոց Ձորի Սերս և Բարձրունի գյուղերը մաս են կազմում Զառիթափ խոշորացված համայնքի:

Զառիթափ համայնքը կազմավորվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝  Վայոց ձորի Արտավան, Բարձրունի, ԳոմքԽնձորուտՄարտիրոսՆոր Ազնաբերդ, Սարավան, Սերս գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Ախտա, Կապույտ, Ուղեձոր գյուղական բնակավայրերը։

Սերս և Բարձրունի գյուղերը գտնվում են ՀՀ-Նախիջևան սահմանի մոտ:

Սերսը նախկինում ունեցել է Սես, իսկ Բարձրունին՝ Սուլթանբեկ անունները:

Սերսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – տվյալներ չկան

1873 թվական – 297 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 421 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 572 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 913 հոգի

1914 թվական – 602 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 629 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 589 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 476 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 533 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 614 հոգի, բոլոր՝ հայ:

2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Սերսում առկա բնակչության թիվը կազմել է 179 մարդ, մշտական բնակչությունը՝ 189 մարդ:

Բարձրունին մինչև 1935 թվականի հունվարի 3-ը ունեցել է Սուլթանբնեկ անունը:

Բարձրունիի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 126 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 663 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 887 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 809 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 1180 հոգի

1914 թվական – 1245 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1298 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1060 հոգի

1919 թվական – տվյալներ չկան

1922 թվական – 622 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 623 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 622-ը՝ հայ, 1-ը՝ թուրք

1931 թվական – 823 հոգի, որից 809-ը՝ հայ, 2-ը՝ թուրքական խումբ, 12-ը՝ քյուրդ:

2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Բարձրունիում առկա բնակչության թիվը կազմել է 335 մարդ, մշտական բնակչությունը՝ 361 մարդ:

Պատրաստեց՝ Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի, ՀԵՏՔ

Դիտել և կարդալ նաև՝