Սարավան և Ուղեձոր գյուղերի բնակչությունը 1831-1931 թթ. ադրբեջանցիները Հայաստանում

2399

Վայոց Ձորի Սարավան և Ուղեձոր գյուղերը մաս է կազմում Զառիթափ խոշորացված համայնքի: Այսօր Ուղեձորը, իր հերթին, մաս է կազմում Սարավանի:

Մինչև 1988-ը երկու գյուղերն էլ բնակեցված են եղել ադրբեջանցիներով:

Զառիթափ համայնքը կազմավորվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված փոփոխության արդյունքում՝  Վայոց ձորի Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, ՄարտիրոսՆոր Ազնաբերդ, Սարավան, Սերս գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Ախտա, Կապույտ, Ուղեձոր գյուղական բնակավայրերը։

Սարավան գյուղը նախկինում ունեցել է Թերփ և Դերբն անունները: Սարավան է վերանվանվել 1960 թվականի փետրվարի 27-ին:

Սարավանը կազմված է երեք բնակավայրերից` Սարավան, Սարալանջ և Ուղեձոր:
Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձորից 35 կմ է, Վայք քաղաքից` 18 կմ։
Սահմանակից է Վայոց ձորի մարզի Արտավան, Գնդեվազ և Սյունիքի մարզի Գոռայք
համայնքներին։

Սարավանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 96 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 243 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 215 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 376 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 384 հոգի

1914 թվական – 384 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 422 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 504 հոգի

1919 թվական – դատարկ

1922 թվական – 80 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար

1926 թվական – 222 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք

1931 թվական – 408 հոգի, բոլոր՝ թուրքական խումբ:

Ուղեձորը նախկինում ունեցել է Քոչբեկ և Քեոչբեյ անունը:

Ուղեձորի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 25 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 226 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 312 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 417 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 425 հոգի

1914 թվական – 470 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 422 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 537 հոգի

1919 թվական – ավերված

1922 թվական – 103 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար

1926 թվական – 185 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 6-ը՝ հայ, 179-ը՝ թուրք

1931 թվական – 365 հոգի, բոլոր՝ թուրքական խումբ:

Զավեն Կորկոտյանի գրքում Թերփ անունով գյուղից բացի, որն այսօրվա Սարավանն է, կա նման անունով մեկ այլ գյուղ՝ Թարփ: Դա, ամենայն հավանականությամբ, Սարավանին մաս կազմող Սարալանջ գյուղն է: Եթե Թերփի բարձրությունը ծովի մակարդակից 1643 մետր է, ապա Թարփինը՝ 1622 մետր: Ուշագրավ է, որ 1886 թվականի տվյալներով, Թարփի բնակչությունը հիմնականում նշվում է քյուրդ:

Թարփի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 96 հոգի, բոլորը՝ իսլամ

1873 թվական – 192 հոգի, բոլորը՝ թաթար

1886 թվական – 86 հոգի, բոլորը՝ թաթար

1897 թվական – 187 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ

1904 թվական – 223 հոգի

1914 թվական – 223 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 245 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 281 հոգի

1919 թվական – ավերված

1922 թվական – 67 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար

1926 թվական – 86 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք

1931 թվական – 191 հոգի, բոլոր՝ թուրքական խումբ: