
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, վկայակոչելով անգլիական ակումբի պաշտոնական կայքը, գրում է ԱՐՄՍՊՈՐՏը:
«Ակումբը կցանկանար շնորհակալություն հայտնել Ժոզեին «Մանչեսթեր Յունայթեդում» իր աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան ապագայում:
Շուտով կհայտարարենք, թե ով կլինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մինչև մրցաշրջանի ավարտը, միևնույն ժամանակ ակումբը սկսում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները»,- ասվում է ՄՅՈւ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում իր վերջին խաղում պորտուգալացի մասնագետը 1:3 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»:
2016-2017 թվականների մրցաշրջանում թիմը Մոուրիյույի ղեկավարությամբ հաղթել է Եվրոպայի լիգայի գավաթը՝ երկրորդ տեղը գրավելով Պրեմյեր լիգայում: Այդ մրցաշրջանում թիմի կազմում էր Հայաստանի հավաքականի ենթահարձակվող Հենրիխ Մխիթարյանը:












