Զանգեզուրի գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի 8 գավառներից մեկը:
Ելիզավետպոլի նահանգի մյուս գավառներն էին՝ Արեշ, Ելիզավետպոլ, Նուխի, Ջեբրայիլ, Ջևանշիր, Ղազախ և Շուշի:
Այսօրվա Ադրբեջանը Հայաստանի Սյունիքի նկատմամբ տարածքային հավակնություններ ունի և դրա հիմքում դնում է այն իրողությունը, որ ժամանակին Զանգեզուրի գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի կազմում:
Նույն տրամաբանությամբ Ադրբեջանը “իրավունք” ունի հրաժարվելու Նախիջևանից, քանի որ այն եղել է Հայկական մարզի ու ապա նաև Երևանի նահանգի, իսկ 1919 թվականին՝ Հայաստանի Հանրապետության կազմում:
Զանգեզուրի նահանգը տարածքով ավելի մեծ է, քան այսօրվա Սյունիքի մարզը: Փաստացի, 1920-ական թվականներին Զանգեզուրը կիսվել է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Մեծագույն մասը մնացել է Հայաստանի կազմում, իսկ գավառի արևելյան՝ գերազանցապես մուսուլմանաբնակ հատվածը կցվել Ադրբեջանին:
Զանգեզուրի գավառի տարածքը կազմել է 6.829,7 քառակուսի վերստ կամ 7.773 քառակուսի կիլոմետր:
1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Զանգեզուրի գավառում բնակչության պատկերն ըստ ազգությունների եղել է հետևյալը.
| թաթարներ | 71.206 հոգի | 51.6 տոկոս |
| հայեր | 63.622 հոգի | 46.1 տոկոս |
| քրդեր | 1.807 հոգի | 1.3 տոկոս |
| այլք | 1.236 հոգի | 0.9 տոկոս |
Գավառի կետրոն Գորիսում, որ ռուսական աղբյուրներում հանդիպում է Գերուսի ձևով, բնակչության թիվը 1897 թվականի ցարական մարդահամարի տվյալներով կազմել է 1.450 հոգի՝
| հայեր | 1.082 | 74.6% |
| թաթարներ | 209 | 14.4% |
| մալոռուսներ | 64 | 4.4% |
| վելիկոռուսներ | 51 | 3.5% |
| լեհեր | 16 | 1.1% |
| այլք | 28 | 1.9% |
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
ԱՆԻ կենտրոն, 24-ը փետրվարի, 2026թ













