Հայերի թվաքանակը Ելիզավետպոլի նահանգի Նուխիի (Շաքի) գավառում և Նուխի քաղաքում 1897թ մարդահամարի տվյալներով

1503

Նուխիի (Շաքի) գավառը եղել է Ելիզավետպոլի նահանգի 8 գավառներից մեկը:

Ելիզավետպոլի նահանգի մյուս գավառներն էին՝ Ելիզավետպոլ, Արեշ, Ջեբրայիլ, Ջևանշիր, Զանգեզուր, Ղազախ և Շուշի:

1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Նուխիի գավառում բնակչության պատկերն ըստ ազգությունների եղել է հետևյալը.

Թաթարներ 83.578  հոգի 69.3 տոկոս
հայեր 18.899 հոգի 15.7 տոկոս
լեզգիներ 8.506 հոգի 7.1 տոկոս
ուդիներ 7.030 հոգի 5.8 տոկոս
թաթեր 1.752 հոգի 1.5 տոկոս
այլք 790 հոգի 0.7 տոկոս

 

Այսպիսով, հայերի թիվը կազմել է 18.899 հոգի կամ գավառի բնակչության 15.7 տոկոսը: 

Ուդիները մարդահամարի ընթացքում ներկայացել են հայ-գրիգորյան՝ армяно-григориане հավատի հետևորներ:

Թաթերը, որոնք նաև անվանվել են լեռնային հրեաներ, ներկայացել են հուդայականության հետևորդներ:

Գավառի կենտրոնը Նուխի քաղաքն էր, որտեղ բնակչության 1897 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 24.734 հոգի.

թաթարներ 19.974 հոգի 80.8 տոկոս
հայեր 4.186 հոգի 16.9 տոկոս
այլք 574 հոգի 2.3 տոկոս

 

Այսօրվա Ադրբեջանի Շաքի քաղաքից և շրջանից վերջին հայերը արտաքսվել կամ ստիպողաբար հեռացել են 1988 թվականի հայ-ադրբեջանական լարվածության, ջարդերի և փոխադարձ արտաքսումների ընթացքում:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն, 18 փետրվարի, 2026թ