Արցախը և Իրանը դարեր շարունակ կապվել են Խոդաֆարինի կամրջով՝ կառուցված 14-րդ դարում։

Տարիներ առաջ կիսաավեր կամրջի մոտ ավարտին հասցվեց Արցախ-Իրան ջրամբարը, որի շինարարությունը սկսվել էր Խորհրդային Միության վերջին տարիներին, երբ Իրանն ու Խորհրդային Ադրբեջանը սահմանակից էին նաև այդ հատվածում։ Անավարտ շինարարությունը կյանքի կոչվեց հայ-իրանական պայմանավորվածությունների արդյունքում։ Ջրամբարի հիմնական մասը Արցախի տարածքում է, և որպես հետևանք, հայկական մի քանի գյուղեր մնացել են ջրի տակ, բնակիչները տեղափոխվել են այլ վայրեր։ Իսկ հիդրոէլեկտրակայանը Իրանի տարածքում է։

Լուսանկարները՝ Սյունիքի Հայագիտական Հետազոտությունների կենտրոնի












