Չիչերինի հեռագիրը Մուստաֆա Քեմալին և Համո Օհանջանյանին․ 11 նոյեմբեր, 1920

3654

Վ․ Գ․ Չիչերինի հեռագիրը թուրքական ազգային կառավարության նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը

11 նոյեմբեր, 1920թ․

Մոսկվա, 11 նոյեմբերի։ Նկատի ունենալով այն, որ հայկական կառավարությունը դիմել է Հայաստանի և Թուրքիայի միջև Խորհրդային Ռուսաստանի միջնորդության մասին և թուրքական ազգային կառավարության ներկայացուցչությունը համաձայն է դրան, խորհրդային կառավարությունը տեղեկացնում է Ձեզ, որ նա ստանձնում է միջնորդությունը և այդ նպատակով ռազմական գործողությունների շրջան է ուղարկում իր լիազոր-ներկայացուցիչ Մդիվանուն։ Խորհրդային կառավարությունը հույս ունի, որ հետագա ռազմական գործողությունները կդադարեցվեն։

ՌԽՖՍՀ արտգործժողկոմ՝ Չիչերին

Աղբյուրը՝ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1972, էջ 458-459