1905թ (Գրի է առնված Օլգա Թումանյանի պատմածի հիման վրա)
Հունվարի վերջին ? գնացին Բարանա, կլինեին մոտավորապես 100 հոգի. հավաքել էր և շրջակա գյուղերից, Շահալվից էլ կային: Սոնեն պատմում է, որ իրենց ազգականներից էլ կային՝ Վարդումյանները: Մեկը ասել է Սոնին՝ «ինչ կլինի տեգորդ ասա, փող տամ, ինձ չտանի Ղազախ»: Պատասխանել է, թե «էդ իմ գործը չի»:
Բոլոր տղաները հավաքվում են մեր բակը. դրանց մեջ լինում են և հասակավոր մարդիկ, իբրև թուրքերին ծանոթ և թուրքերեն իմացող: Բաղչում սեղաններ էին դրած: Հայրիկը ասաց, որ ձվածեղ շինեն: Երկու աթոռ էին դնում և վրեն տախտակ: Մոտ 100 ձվից ձվածեղ էին պատրաստել, հաց, պանիր և այլն և գնացել: Հայրիկը ինձ տվել էր կարելու 2 դրոշակ՝ մեկը կարմիր, մյուսը՝ սպիտակ: Կարմիրը դրեց խուրջինի մեջ, իսկ սպիտակը ձեռքին բռնել էր Ղազմանց Պետրոսը (Եղիշբեկւ հայրը): Հայրիկը նստել էր Մարսի վրա՝ 1,5 անգամ մեծ էր սովորական ձիուց, կարմիր, գեղեցիկ ձի էր: Աթոռ էին դնում, որ բարձրանան: Անգլիական թամք էր, մուգ դեղին բոտֆորտներով:Լ Եւ գնացին: Մենք բոլորս շատ հուզված, անհանգիստ մնացել էինք:
Մնացել են էնտեղ մոտ 8-10 օր. Երբ վերադարձել են, գյուղում գիտեին, հայտնել էին: Արտիկը ու Համլիկը հավաքել են գյուղի տղաներին, նստել էշեր և զուռնա-դհոլով գնացել են առաջ: Բերել էին (չգիտեմ ո՞ւմ) կով, թե եզ, մորթել են և ճաշ են սարքել:
Թումանյանի զավակները, Աշխեն. Հուշեր և ընտանեկան պատմություններ, էջ 37, Հովհաննես Թումանյանի թանգարան, Երևան 2011













