«1988-ի Շարժման 30-ամյակը». Սարգիս Արծրունի

2895

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

Սարգիս Արծրունի. «1988-ի Շարժման 30-ամյակը»

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առիթով Սարգիս Արծրունու հեղինակությամբ հրապարակած հոդվածների սույն ժողովածուն ինչպես 1988-90 թվականների համաժողովրդական պայքարի դրվագների, այնպես էլ դրա հետ սերտորեն կապված կարևոր այլ իրողությունների համակարգված մի պատկեր է ներկայացնում: Լայն ընթերցողից զատ այն կարող է օգտակար լինել այս շրջանի պատմության
մասնագետներին:

 էջերի քանակը : 172

 կազմ : կոշտ

 չափեր : 16 X 22

 Կազմող՝ Արման Մուսինյան

Հրատարակիչ՝ ԱՆՏԱՐԵՍ