Կարելո-ֆիննական ՍՍՀ. Խորհրդային միութենական 16-րդ հանրապետությունը

2128

Խորհրդային Միությունը ունեցել է միութենական ոչ թե 15, այլ 16 հանրապետություն:

ԽՍՀՄ յոթանասուն տարիների մի հատվածում՝ 1940-1956 թվականներին, գոյություն է ունեցել Կարելո-ֆիննական խորհրդային (սովետական) սոցիալիստական հանրապետությունը՝ Պետրոզավոդսկ մայրաքաղաքով:

Միութենական այդ հանրապետությունը հիմնադրվել է 1940 թվականի մարտի 31-ին, իսկ 1956 թվականի հուլիսի 16-ին դարձել ՌՍՖՍՀ-ի մաս Կարելիական խորհրդային ինքնավար սոցիալիստական հանրապետություն: 1991 թվականից դարձել է անկախ Ռուսաստանի Կարելիայի Հանրապետություն:

Կարելո-ֆիննական միութենական հանրապետության հիմնադրումը Մոսկվայի տեսանկյունից պայմանավորված էր 1939-1940 թվականների ԽՍՀՄ-Ֆինլանդիա պատերազմով: Այն սկսվել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, երբ 1939 թվականի նոյեմբերի 30-ին խորհրդային զորքերը ներխուժեցին Ֆինլանդիա: Խորհրդային Միությունը ահռելի զոհերի գնով ունեցավ տարածքային զավթումներ: Պատերազմը դադարեցվեց 1940 թվականի մարտի 13-ի Մոսկվայի խաղաղության պայմանագրով:

ԽՍՀՄ-ը Ֆինլանդիայից գրավեց մոտ 10 տոկոս տարածքներ և դրանք միավորելով Կարելիայի հետ, ստեղծեց Կարելո-ֆիննական միութենական հանրապետությունը:

Կարելացիները ֆինն ազգին մոտ ժողովուրդ են, նրանց լեզուն պատկանում է ուգրո-ֆիննական լեզվաընտանիքին:

—-

ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը

ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ 

2050822110581001 – Հայկական դրամ

2050822110581020 – Դոլարային հաշիվ

2050822110581040 – Հաշիվ եվրոյով

2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով