Սիմոն Վրացյան. 1920 թվականի դեկտեմբերի 2-ի երեկոն

12961

1920 թ. դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամը 5-ին Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը և նրա նախարարները փակում են իրենց գրասենյակների դռները և լքում կառավարության շենքը:

Հայաստանում հաստատվում է բոլշևիկյան իշխանություն:

Հետագայում Վրացյանը այդ երեկոն այսպես է հիշել. ՙՄենք հանգիստ ցրվեցինք մեր տներով: Հանգիստ ու խաղաղ էր նաև քաղաքը: Խաղաղ էր նաև Արարատը՝ փաթաթված հաստ ամպերով՝ մտորելով աշխարհի դատարկության վրա: Այդ երեկոյան եկան Հայր Աբրահամն (Ավետիք Սահակյան) ու Պապաշան (Լևոն Թադևոսյան): Նրանք անասելի տխուր էին: Նստեցին, առանց բառ ասելու: Նստած իմ գրասեղանի մոտ, ես էլ լուռ էի: Իմ ձախ կողմում, պատին կախված նկարիչ Երկանյանի նվիրած կտավը՝ սուր աչքերով, սիրունատես Տրապիզոնի աղջիկը, մեզ էր զննում: Լայն պատուհանից՝ մայրամուտին Արարատի սիլուետն էր գծագրվում: Լռությունը պարուրել էր սենյակը, ինչպես մեր հոգիները՚:

ԱՋԱԿՑԵ՛Ք ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին՝ նպատակ տողում գրելով ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառը

ԱՆԻ կենտրոնի հաշվեհամարներն են՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ 

2050822110581001 – Հայկական դրամ

2050822110581020 – Դոլարային հաշիվ

2050822110581040 – Հաշիվ եվրոյով

2050822110581041 – Հաշիվ ռուսական ռուբլով